Օգոստոսի 1-ին Բրատիսլավայում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները պետք է հանդիպեին, սակայն 2 օր առաջ, առանց պատճառաբանության, Բաքուն հրաժարվել է: Այդ մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի ղեկավար Տիգրան Պետրոսյանը:
Ըստ նրա՝ Մոսկվան այս պահին առաջարկում է գնալ Ադրբեջանում՝ Եվլախում հանդիպման, ինչը Վագիֆ Խաչատրյանի դեպքից հետո Պետրոսյանն իրենց հանդեպ ծաղրանք է որակում: Նրա խոսքով՝ այժմ սպասում են ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջարկներին, դրանք ի մի կբերեն և կորոշեն անելիքը: