Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի հետ:
Հանդիպման ընթացքում ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը նախագահին է ներկայացրել Համահայկական ամառային 8-րդ խաղերին ընդառաջ կատարված նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ մանրամասներ: Քննարկվել են համահայկական սպորտային միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու վերաբերյալ հարցեր:
Զրույցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է իր պատրաստակամությունը՝ հնարավորինս աջակցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործունեությանը:
2023 թվականի 8-րդ ամառային համահայկական խաղերին մասնակցելու համար Հայաստան կժամանեն ավելի քան 7000 մասնակիցներ՝ աշխարհի 41 երկրների՝ 179 քաղաքներից: Սպորտային միջոցառման նախապատրաստական աշխատանքներում ներգրավված են ավելի քան 2000 կամավորներ՝ հիմնականում հայաստանյան բուհերի ուսանողներից: