Հուլիսի 29-ին` ժամը 17:28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան քաղաքի Ճանապարհային ոստիկանության անցակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ բախվել են ZIL մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վ․ Բ․) և Iveco մակնիշի կցորդիչով բեռնատարը․ ZIL մակնիշի բեռնատարը (քարով բարձված) գլխիվայր շրջվել է:
Փրկարարները վարորդներին ցուցաբերել են առաջին օգնություն, մինչ շտապօգնության աշխատակիցների մոտենալը: