Ադրբեջանի կամայականությունը Լաչինի միջանցքի լիակատար շրջափակմանը և ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերին չանդրադառնալուն զուգահեռ վախեցնելու նպատակ ունի։ Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
«Ադրբեջանի կամայականությունը նաև նպատակ ունի կասկածի տակ դնել ԼՂ ժողովրդի նվազագույն իրավունքների ապահովման և միջազգային ներգրավվածության բացակայության դեպքում կյանքի իրավունքի իրացման հնարավորությունը»,- նշել է նա։