ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խստորեն դատապարտել է հուլիսի 26-ին Նիգերի օրինական կառավարությունը հակասահմանադրական ճանապարհով փոխելու փորձերը:
«Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել Հանրապետության ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ Մոհամեդ Բազումին և ընդգծում ենք նրան, նրա ընտանիքին և կառավարության անդամներին պաշտպանելու անհրաժեշտությունը»,- նշված է հայտարարության մեջ:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը շեշտել է Նիգերում «սահմանադրական կարգի վերականգնման արտակարգ անհրաժեշտությունը՝ Արևմտյան Աֆրիկայի տնտեսական համայնքի ժողովրդավարության և պատշաճ կառավարման մասին լրացուցիչ արձանագրության համաձայն»:
ՄԱԿ-ի ԱԽ անդամները համերաշխություն են հայտնել Նիգերի ժողովրդին և ընդգծել բնակչության պաշտպանության և մարդասիրական օգնության շարունակական տրամադրման կարևորությունը: