Նորացվում են հանրապետության հիդրոօդերևութաբանական կայանները: Թիրախային մարզերում փուլ առ փուլ իրականացվում է դիտարկումների ավտոմատացում, կայանների տեղադրում: Տվյալների փոխանցումը կենտրոնակայան այժմ իրականացվում է առավել օպերատիվ՝ հնարավորություն ստեղծելով առավել կառավարելի դարձնել սելավների ռիսկը:
Մեր երկրում հիդրոօդերևութաբանական 45 կայան կա: 80 տոկոսն ավտոմատացվել է միջազգային աջակցությամբ, իսկ մնացածի համար այս տարի Կառավարությունն է գումար հատկացրել:
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի տեսանյութում։