Անկարայում Իրանի նորանշանակ դեսպան Մոհամմադ Հասան Հաբիբոլլահզադեն իր հավատարմագրերն է հանձնել Թուրքիայի նախագահին:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարևորել է Իրանի և Թուրքիայի միջև տնտեսական և առևտրային համագործակցության զարգացումը: Նա հույս է հայտնել, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը շուտով կհասնի 30 մլրդ դոլարի, և երկու երկրների պաշտոնյաներին կոչ է արել համատեղ աշխատել առևտրի համար առկա խոչընդոտները վերացնելու ուղղությամբ:
Թուրքիայի նախագահը նաև ահաբեկչության և իսլամաֆոբիայի դեմ պայքարում երկկողմ համագործակցության ընդլայնման կոչ է արել: