Ամեն օր Ադրբեջանը հրաժարվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ խաղաղ գոյակցության պայմաններում ապրելու պատրաստակամության մասին իր ստեղծած կեղծ նարատիվներից։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Այսօր 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, որին Լեռնային Ղարաբաղից բուժման նպատակով Հայաստան էին տեղափոխում ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ, առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները և տարել անհայտ ուղղությամբ:
Խաչատրյանի գտնվելու վայրի մասին տեղյակ չեն ո՛չ նրա հարազատները, ո՛չ ԿԽՄԿ ներկայացուցիչները, ոչ ռուս խաղաղապահները։ Այս գրառումը գրելու պահին նրա ճակատագիրն անհայտ է»,- նշել է Մարուքյանը։