Եվրամիությունը չի ճանաչում Նիգերի նոր իշխանությունը, որը ձևավորվել է ապստամբության արդյունքում՝ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Եվրամիությունը չի ճանաչում և չի ճանաչի Նիգերում տեղի ունեցած հեղաշրջման արդյունքում ձևավորված իշխանություններին։ Սահմանադրական կարգը պետք է վերականգնվի»,- նշել է Բորելը:
Աֆրիկյան միությունն էլ Նիգերի զինվորականներին 15 օր ժամանակ է տվել սահմանադրական կարգը վերականգնելու համար՝ հայտնել է Agence France-Presse-ը։
Գործակալության տվյալով՝ Աֆրիկյան միության Խաղաղության և անվտանգության խորհուրդը զինծառայողներից պահանջել է «անհապաղ և անվերապահորեն վերադառնալ իրենց զորանոցներ և վերականգնել սահմանադրական իշխանությունը առավելագույնը 15 օրվա ընթացքում»: