Երկրորդ օրն է՝ ԼՂ-ի համար նախատեսված հումանիտար բեռը գտնվում է Կոռնիձորի սահմանային հատվածում: Ադրբեջանական կողմը սոցիալական հարթակներում ագրեսիվ գրառումներով սադրանք է որակում պաշարված ԼՂ առաջին անհրաժեշտության ապրանքներ ՌԴ խաղաղապահների միջոցով ուղարկելը, տեղի հայերի համար այսպես կոչված «խաղը» համարում ավարտված:
Բաքվի հայտարարություններին արձագանքել է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը` ընդգծելով՝ սադրանքը ցեղասպանության վտանգի առաջ մարդկանց կանգնեցնելն է, սադրանքը սովի մատնված հազարավոր մարդկանց ասելն է՝ ձեր խաղն ավարտված է:
Հեղինակ` Իրինա Մկրտչյան