Հուլիսի 28-ին՝ ժամը 08։00-ի դրությամբ, Նուբարաշենի աղբավայրում ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ իրականացնում է հերթապահություն, տեղում իրականացվում են նաև հովացման աշխատանքներ։
Տեղում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրել 14 մարտական հաշվարկ, Երևանի քաղաքապետարանի 8 ջրատար, օգտագործվել է 478 տոննա ջուր (որից 138 տոննան տրամադրվել է փրկարարների կողմից) և 13 բեռնատար հող։
ՓԾ-ից հիշեցնում են, որ հուլիսի 25-ին՝ ժամը 22:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում:
Հուլիսի 26-ին՝ ժամը 17։59-ին, Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է։ Մոտ 5000 քմ տարածքում այրվում էր կուտակված աղբ։ Աղբավայրի շինարարական հատվածում՝ մոտ 30 քմ տարածքում, իրականացվել է ծխացող օջախների վերացման աշխատանքներ։