Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են՝ հուլիսի 28-ի արտահերթ նիստում նախապատվության քվեակարգով Ռուզաննա Խաչատրյանն ընտրվել է թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում։
Նախագիծը ներկայացրել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։ Թափուր տեղի համար դիմել էր երկու թեկնածու, նրանք բավարարել են ԸԸՀ անդամի համար Ընտրական օրենսգրքով առաջ քաշվող նախապայմաններին։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հավելել է, որ երկու թեկնածուն էլ հրավիրվել են հանձնաժողով, որպեսզի ԿԸՀ անդամները հարցազրույցի միջոցով կողմնորոշվեն ընտրության հարցում։
Այսպիսով, թիվ 35 ԸԸՀ-ի անդամի թափուր տեղը համալրեց Ռուզաննա Խաչատրյանը։