Բնակիչների սպասարկումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով երևանյան 9 պոլիկլինիկաներում տեղադրվել են հերթերի կառավարման համակարգեր։ Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Նաև նշվում է, որ մինչև տարեվերջ էլեկտրոնային համակարգը կներդրվի բոլոր պոլիկլինիկաներում:
Համայնքն այսօր արդեն քայլեր է ձեռնարկում էլեկտրոնային դարձնել նաև բժշկական ամբուլատոր քարտերն ու դեղատոմսերի դուրսգրումը: