ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել բոլոր երկրներին համախմբվել և անհապաղ միջոցներ ձեռնարկել պայքարելու կլիմայի փոփոխության դեմ՝ աղետից խուսափելու համար:
«Գլոբալ տաքացման դարաշրջանն ավարտվել է։ Սկսվել է գլոբալ եռման դարաշրջանը։ Օդը շնչելն անհնար է, շոգն անտանելի է, իսկ հանածո վառելիքից ստացված շահույթի և կլիմայի փոփոխության կանխման հանդեպ անգործության մակարդակը՝ անընդունելի»,- զգուշացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
Անտոնիո Գուտերեշի խոսքով՝ վատթարագույնից խուսափելու համար զարգացած երկրներին անհրաժեշտ է մինչև 2040 թվականը կամ ավելի շուտ, իսկ զարգացող երկրներին՝ մինչև 2050 թվականը հասնել ածխածնային չեզոքության: