Կիպրոսի արտգործնախարարությունը Թվիթերի իր միկրոբլոգում մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի կապակցությամբ:
«Կիպրոսը դատապարտում է Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը և խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամով։
Ադրբեջանը պետք է շտապ վերացնի շրջափակումը և երաշխավորի անվտանգությունն ու տեղաշարժի ազատությունը՝ համաձայն 2020 թվականի հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի որոշման»։