Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ 2023 թվականին շարունակում է հասարակական կազմակերպություններին պատվիրակման միջոցով սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրել հաշմանդամություն ունեցող անձանց՝ ցերեկային կենտրոններում։
Ծրագրի հիմնական նպատակն է ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց համայնքում և ընտանիքում ապրելու իրավունքը, նրանց սոցիալական ներառումը հասարակություն, ապահովել ծառայությունների մատուցումը ցերեկային կենտրոնում՝ ներառման սկզբունքով, կանխարգելել հաշմանդամություն ունեցող անձանց մուտքը շուրջօրյա խնամքի հաստատություններ:
Երևանում և մարզերում անհրաժեշտ ծառայությունների տրամադրման նպատակով 2023 թվականին հատկացվել է ավելի քան 198 մլն դրամ։ Այս պահի դրությամբ՝ ցերեկային կենտրոններում սոցիալ-վերականգնողական ծառայություններ է ստանում շուրջ 410 շահառու։
Տրամադրվող ծառայությունները ներառում են՝
-
ցերեկային կենտրոնի շահառուների անհատական սոցիալական կարիքների գնահատում,
-
գնահատված կարիքներին համապատասխան անհատական սոցիալական ծրագրի կազմում,
-
ազատ ժամանցի և զբաղվածության կազմակերպում՝ ըստ շահառուի նախասիրության,
-
մշակութային միջոցառումների, հանդիպումների և էքսկուրսիաների, տարբեր խմբակների կազմակերպում,
-
օրենսդրությամբ նախատեսված այլ ծառայությունների տրամադրում:
Վերոնշյալ ծառայություններից օգտվելու համար քաղաքացիները կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության իրենց փաստացի բնակության վայրի տարածքային կենտրոն (հասցեները հետևյալ հղմամբ՝
https://rb.gy/id234), որտեղ կատարվում է անձի կարիքի գնահատում և տրամադրվում եզրակացություն՝ խնամքի անհրաժեշտության կամ բացակայության վերաբերյալ։ Դրական եզրակացության դեպքում անձն ուղեգրվում է ցերեկային խնամք տրամադրող կազմակերպություն։