ՅՈՒՆԵՍԿՕ-ն աշխարհի դպրոցներին կոչ է անում արգելել սմարթֆոնների օգտագործումը դասերի ժամանակ: Կազմակերպությունը պնդում է, որ գաջեթների պատճառով աշակերտները շեղվում են դասի ժամանակ, ինչը հանգեցնում է ակադեմիական առաջադիմության նվազման։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր նոր զեկույցում զգուշացնում է տեխնոլոգիական սարքերի, հիմնականում՝ սմարթֆոնների և համակարգիչների չարաշահման վտանգների մասին։ Կազմակերպության փորձագետները համոզված են, որ դրանք պետք է կիրառվեն չափավոր, միայն ըստ նպատակի, և գործընթացը պետք է ղեկավարի որակավորված ուսուցիչը:
Զեկույցի հեղինակներն ընդունում են, որ նոր տեխնոլոգիաները կարող են օգտակար լինել կրթական գործընթացում՝ որոշակի հմտությունների յուրացման և գիտական որոշ ոլորտներում գիտելիքներ ձեռք բերելու համար։ Սակայն դպրոցները պետք է կարգավորեն այս ոլորտը՝ երեխաների վրա վնասակար ազդեցություններից խուսափելու համար:
Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ նույնիսկ պարզապես բջջային սարքի կողքին գտնվելը շեղում է դպրոցականների ուշադրությունը: Նշվում է, որ աշխարհի յուրաքանչյուր չորրորդ երկրում դպրոցներում սմարթֆոններն արգելված են։ 2018 թվականին այդ արգելքը ներդրվեց Ֆրանսիայում և Իտալիայում: Այստեղ ուսուցիչները օրվա սկզբում հավաքում են ուսանողների սմարթֆոնները։ Ֆինլանդիան և Նիդերլանդները նրանց կմիանան 2024 թվականին։