ԱՄՆ-ն առաջին խմբաքանակում 6-8 Abrams տանկ կփոխանցի Ուկրաինային, գրում է Politico թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«Սկզբնական խմբաքանակը կներառի 6-8 տանկ։ Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ը նախատեսում է ուղարկել 31 տանկ, ինչը հավասարազոր է ուկրաինական գումարտակին»,- ասվում է նյութում։
Պարբերականը նշում է, որ ԱՄՆ իշխանությունները մտադիր են սեպտեմբերին սկսել Abrams-ի մատակարարումները, և խոսքը M1A1 տանկի հին մոդելի մասին է:
Նշվում է նաև, որ ուկրաինացի զինվորականները սկսել են մարզվել ամերիկյան Abrams տանկերով։