ԼՂ Ազգային ժողովը տարածել է ԼՂ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հայտարարությունը, որում նշվում է, որ վաղը նա հրաժարականի դիմում կներկայացնի:
«Սիրելի´ հայրենակիցներ
Իմ անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, բայց միշտ հավատարիմ կմնամ 1991 թվականին մեր ժողովրդի կողմից հանրաքվեով ընդունված գաղափարին:
Մինչև վերջին շունչս ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին, Արցախի Հանրապետությանը և նրա ժողովրդին:
Աստված պահապան Հայաստան աշխարհին:
Վաղը կներկայացնեմ հրաժարականի դիմում»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացվել է ԼՂ ԱԺ նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո թեկնածուների առաջադրման համար երկօրյա ժամկետ սահմանելու օրինագիծը: Այն արժանացել է գլխադասային հանձնաժողովի հավանությանը: