Ֆրանսիան ցավում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման համար, ինչը հակասում է հրադադարի մասին համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին և վատ է անդրադառնում բանակցային գործընթացի վրա: Այդ մասին նշված է Ֆրանսիայի արտգործնախարարության հայտարարության մեջ։
«Փարիզն իր լիակատար աջակցությունն է հայտնում Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի՝ հուլիսի 26-ի հայտարարությանը Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա ազդող հումանիտար իրավիճակի վերաբերյալ:
Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում կատարել իր միջազգային պարտավորությունները, մասնավորապես՝ կիրառել Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման մեջ նշված պարտադիր համարվող միջանկյալ միջոցները։
Կոչ ենք անում վերականգնել Լաչինի միջանցքով բեռների, մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը երկու ուղղություններով և ապահովել բնակչությանը գազի և էլեկտրաէներգիայի շարունակական մատակարարումը:
Եվրամիության հետ Ֆրանսիան լիովին հավատարիմ է մնում տարածաշրջանում կայուն և արդար խաղաղության խթանմանը, ինչպես նշված է Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի՝ ապրիլի վերջին Հայաստան և Ադրբեջան կատարած այցերի ժամանակ արված ուղերձում»,- ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ: