Երևանում բացվեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման առաջին կենտրոնը։ Բոլորիս մաղթում եմ, որ այս կենտրոնում այնպիսի հերթեր գոյանան, որ Կառավարությունը ստիպված լինի տասնյակներով նորերը բացել։ Այդ մասին ասված է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի Ֆեյսբուքի էջում:
«Վերջին հինգ տարիների ընթացքում լինելով Սփյուռքի հարյուրավոր համայնքներում և հանդիպելով հազարավոր հայրենակիցների՝ ինքս ինձ համար վաղուց արձանագրել եմ.
Նրանց բոլորին միավորում է մեկ բան։
Անկախ կրթությունից, սոցիլական շերտից, հասարակական դիրքից, ունեցվածքից, ապրուստի միջոցների ավելցուկից կամ պակասությունից նրանց բոլորի հայացքները նույն բանի մասին են։
Ինչ-որ մի շատ կարևոր բանի բացակայությունը։
Լավ լուրն այն է, որ այդ կարևոր բանը միֆ չէ և ոչ էլ ուղեղային մորմոք, և ոչ էլ միրաժ, ֆիկցիա կամ սրտի հիվանդություն։ Այն խիստ իրական է և շոշափելի և ունի անուն՝ Հայաստանի Հանրապետություն։
Հայրենադարձությունը գուցե հայրենասիրություն է, բայց թերևս ավելի շատ՝ Ինքնասիրություն»,- գրել է Աննա Հակոբյանը։