Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ:
Իսրայելի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկու պետությունների պաշտպանական կառույցների միջև կապերի ամրապնդման հեռանկարները:
Նախարարները պայմանավորվել են պահպանել երկխոսությունը տարածաշրջանում անվտանգության արդիական հարցերի շուրջ: