Ուկրաինայի Գերագույն Ռադան երկրում ռազմական դրության և ընդհանուր զորահավաքի գործողության ժամկետը երկարաձգել է ևս 90 օրով՝ մինչև 2023 թվականի նոյեմբերի 15-ը։ Այս մասին հայտնել է Գերագույն Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։
Ռազմական դրության երկարաձգման պատճառով Ուկրաինայում խորհրդարանական ընտրությունները կհետաձգվեն և հոկտեմբերի վերջին չեն անցկացվի։
Սա Ուկրաինայում ռազմական դրության արդեն 8-րդ երկարաձգումն է։ Այն սահմանվել է 2022 թվականի փետրվարի 24-ից, իսկ հաջորդ օրը նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել համընդհանուր մոբիլիզացիայի մասին։