Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված հումանիտար բեռը գրեթե 20 ժամ է, ինչ Կոռնիձորի սահմանային հատվածում է: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:
«Գործընթացը պահանջում է որոշակի ըմբռնում, համբերատար մոտեցում և քայլերի որոշակի հաջորդականություն: Եվ այս պահին մենք որևէ արձագանք դեռ չենք ստացել, սպասում ենք արձագանքի»,- ասաց նա՝ միաժամանակ տեղեկացնելով, որ սահմանված կարգով դիմել են և՛ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերին, և՛ ադրբեջանական կողմին՝ համապատասխան օղակներով:
Լրագրողի ճշտող հարցին՝ այսինքն՝ քար լռությո՞ւն է, Վարդան Սարգսյանը պատասխանեց. «Կարող ենք նաև այդպես ասել, թերևս»: