Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։
«Ամիսներ շարունակ Ադրբեջանը խաբում էր միջազգային հանրությանը, թե Լաչինի միջանցքը բաց է դեպի պաշարված Լեռնային Ղարաբաղ և այնտեղից մարդկանց և ապրանքների հումանիտար տեղափոխման համար։ Մարդասիրական ավտոշարասյան կանգնեցումը միջանցքի մուտքի մոտ և արհամարհական հայտարարությունը, թե «խաղն ավարտված է», ապացուցում է, որ այս բոլոր ամիսների ընթացքում Ադրբեջանը կեղտոտ խաղ է խաղացել և ստել»,- նշել է Սիմոնյանը։