Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը Twitter-ի իր միկրոբլոգում մեջբերել է հատված ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությանից․ «Մենք ի գիտություն ենք ընդունել Ադրբեջանի իշխանությունների պատրաստակամությունը՝ ապրանքներ մատակարարելու Աղդամ քաղաքով: Այն չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք»։
Դեսպանը հավելել է․ «ԵՄ-ն նաև նշում է, որ ԿԽՄԿ-ի գործունեությունը տարածաշրջանում խիստ տուժել է, և կոչ է անում այն ամբողջությամբ վերականգնել, ներառյալ՝ առողջապահական նկատառումներով տարհանումը և հումանիտար մատակարարումները»: