Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի անդամ Պատրիկ Կարամը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել։
«Լեռնային Ղարաբաղում տեղի է ունենում ցեղասպանություն, որն իրականացվում է հանցավոր ռեժիմի կողմից։ Այն հաստատել է անողոք շրջափակում, որը հայ խաղաղ բնակիչներին զրկում է սննդից և դեղորայքից: Միջազգային հանրության լռությունը հանցավոր է»,- գրել է պաշտոնյան: