Սանկտ Պետերբուրգում հուլիսի 27-28-ը տեղի կունենա Ռուսաստան-Աֆրիկա երկրորդ գագաթնաժողովը, որին զուգահեռ կանցկացվի տնտեսական և հումանիտար համաժողով: Միջոցառման կարգախոսը կլինի «Հանուն խաղաղության, անվտանգության և զարգացման»:
Գագաթնաժողովին ընդառաջ՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ միջոցառման մասնակիցների թիվը կրճատվել է որոշ ղեկավարների աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով։
«Որոշակի դեր է խաղացել նաև, իհարկե, Արևմուտքի ճնշումը, ինչի մասին մենք խոսել ենք։ Դա ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, այլ պետությունների բացարձակ անթաքույց, լկտի միջամտությունն է աֆրիկյան երկրներում իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով և այդ երկրների ղեկավարության վրա ճնշում գործադրելու փորձերը, որպեսզի խոչընդոտեն նրանց ակտիվ մասնակցությունը համաժողովին», - հավելել է Կրեմլի խոսնակը։
Պեսկովը համոզմունք է հայտնել, որ դա չի խոչընդոտի միջոցառման հաջող անցկացմանը։