Կառավարության այսօրվա որոշմամբ 21 մլն 748 հազար դրամ է հատկացվել Գյումրու տիկնիկային թատրոնի շենքի վերանորոգման համաֆինանսավորման համար։
Գյումրի համայնքի սոցիալական բնակարանների և մշակութային կենտրոնների վերանորոգում ծրագրի «Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի շենքի վերանորոգման աշխատանքները» սուբվենցիոն ենթածրագրի ընդհանուր արժեքը կազմում է 45 մլն 726 հազար դրամ, որից Կառավարության համամասնությունը` 45 տոկոս։ Իրականացվել են պատերի, միջնորմների, դռների, հատակի, ներքին հարդարման և աստիճանների վերանորոգման աշխատանքներ։