Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 26-27-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 57 դեպք։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:
Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, խարդախության՝ 5, թմրանյութի իրացման և ֆիզիկական ներգործության՝ 4-ական, բնակարանային գողության՝ 3, վստահված գույքը հափշտակելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 2-ական, ավազակության, կողոպուտի, համակարգչային հափշտակության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ձերբակալվածների պահման վայրից կամ դատարանից փախուստի, ընտանեկան բռնության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու և անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 34 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: