Նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 25-ին ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Ռաֆայել Գևորգյանը և Անի Իսպիրյանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ Կառավարության և ԱՄՀ-ի միջև համագործակցությանն առնչվող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, ընդգծվել է պետություն-մասնավոր գործընկերության, ներդրումների արդյունավետ կառավարման, բիզնեսի թափանցիկության կարևորությունը։
Ինչպես տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից՝ անդրադարձ է կատարվել արտահանման խթանմանը, ֆինանսների հասանելիությանը, հարկային քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի։ Քննարկվել են նաև հետագա համագործակցության հեռանկարները։