«Ռոսսելխոզնադզորի» Դաղստանի վարչությունն արգելել է Ադրբեջանից 61,2 տոննա բուսական արտադրանքի ներմուծումը։ Ըստ կազմակերպության՝ արգելանք է դրվել թարմ լոլիկի 3 խմբաքանակի՝ 47,2 տոննա և թարմ ելակի 1 խմբաքանակի՝ 14 տոննայի վրա։ Դրանք նախատեսված են եղել Ռուսաստանում հետագա վաճառքի համար: Ապրանքներով բեռնատարները վերադարձվել են ներկրող երկիր:
Ապրանքների վերադարձի պատճառ է դարձել այն, որ փաստաթղթային ստուգումների ընթացքում պարզվել են բուսասանիտարական վկայականներում չհավաստագրված ուղղումների փաստեր, ինչպես նաև նմուշների տեղեկատվության անհամապատասխանություն բուսասանիտարական հավաստագրերին: