Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 24-25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 78 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 12-ական, խարդախության՝ 9, ֆիզիկական ներգործության՝ 8, անձնական ունեցվածքի գողության՝ 6, հոգեկան ներգործության՝ 4, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների՝ 3, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, զենք-զինամթերքի առգրավման, երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 2-ական, կողոպուտի, շորթման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծառերը թփերը ապօրինի հատելու, անօրինական միգրացիա կազմակերպելու, ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելու հրապարակային կոչերի, փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, դատավորի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի նկատմամբ սպառնալիքի կամ բռնություն գործադրելու և թմրամիջոցի մաքսանենգության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, վրաերթի, համակարգչային հափշտակության և երեխայի խնամքի պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար. 38 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: