Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Թվիթերի իր միկրոբլոգում ցավակցել է հրդեհների մարման ժամանակ զոհված օդաչուների ընտանիքներին:
«Հունաստանը եռօրյա սուգ է հայտարարել, և Հայաստանը համերաշխ է հույն ժողովրդի հետ։ Ցավակցում ենք Canadair ավիաընկերության օդաչուների ընտանիքներին, որոնք կորցրեցին իրենց կյանքը Հունաստանում անտառային հրդեհների մարման ժամանակ»։