Բեռնատարները, որոնք պետք է հումանիտար բեռը հասցնեն ԼՂ, դեռևս Կոռնիձորի սահմանային հատվածում են: ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը «Լուրերի» հետ զրույցում նշեց, թե այս պահի դրությամբ վաղ է խոսել երաշխիքների մասին, որ բեռները կհաջողվի տեղ հասցնել:
Հարցին` եթե գիշերվա ընթացքում թույլ չտան տեղափոխել բեռները, որն է լինելու հաջորդ քայլը, Սարգսյանը պատասխանեց.
«Քայլերը պայմանավորված կլինեն իրադարձությունների զարգացմամբ, այս պահի դրությամբ պետք է արձանագրել, որ բեռները շուրջ երեք ժամ կանգնած են, նոր զարգացումներ չունենք»:
Սարգսյանը հայտնեց, որ Հայաստանի թիվ մեկ առաջնահերթությունը հումանիտար բեռներն օր առաջ ԼՂ բնակչությանը հասցնելն է, և այս առումով ակնկալում են Ադրբեջանի կառուցողական մոտեցումը: