Հուլիսի 26-ին Բաղրամյան պողոտայում ՀՀ ոստիկանության պարեկ է վրաերթի ենթարկվել։
Ինչպես տեղեկացնում է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը՝ պարեկն այս պահին հետազոտվում է.
«Հուլիսի 26-ին Բաղրամյան պողոտայում վրաերթի ենթարկված ՀՀ ոստիկանության պարեկը տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց` գանգատվելով ձախ ստորին վերջույթի ցավերից: Տուժածը գիտակից վիճակում է հոսպիտալացվել, այժմ հետազոտման փուլում է: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Դանիելյանը։