Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրին միացել է նաև «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն։ Այս պահին համագործակցող մյուս բանկերն են՝ «ՎՏԲ Հայաստան» բանկը, «Արդշինբանկը, «Հայբիզնեսբանկը և «Ակբա բանկը»։
Ըստ այդմ՝ կենսաթոշակը կամ նպաստը «Հայէկոնոմբանկի» թողարկած քարտերով ստացող շահառուների կողմից օգոստոսի 1-ից հետո կատարված անկանխիկ գործարքներից կհաշվարկվի հետվճար։
Հիշեցնենք, որ կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիներն, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կկատարեն գործարքներ, կստանան հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 10 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 5000 դրամը։
Հետվճարը գործում է նաև այն դեպքում, եթե կոմունալ վճարումները կատարվել են քարտը թողարկած բանկոմատների կամ բանկի էլեկտրոնային հավելվածի (մոբայլ բանկինգ) միջոցով։