Առաջին անհրաժեշտության սննդամթերքով ու ապրանքներով 19 բեռնատար շուտով կուղևորվի Կոռնիձոր, որտեղից նախատեսվում է հումանիտար օգնությունը ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ փոխանցել ԼՂ բնակիչներին։
Բեռը տեղ հասցնելու հետ կապված՝ կապ է հաստատվել ՌԴ խաղաղապահ ուժերի հետ: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:
«Մեր հիմնական նպատակն այս պահին մեր հիմնական բեռը տեղը հասցնելն է»,- ասաց Վարդան Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ 19 բեռնատարներում հիմնականում ալյուր է, ձեթ, մանկական սնունդ, մակարոնեղեն, առաջին անհրաժեշտության սննդամթերք: