Թուրքական «Բայքար» ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարը Ստամբուլում IDEF-23 պաշտպանական արդյունաբերության 16-րդ միջազգային ցուցահանդեսի ադրբեջանական տաղավար կատարած այցի ժամանակ լրագրողներին ասել է.
«Մենք շարունակում ենք մեր գործունեությունն Ադրբեջանում և մեր երիտասարդ եղբայր ինժեներների հետ աշխատելու ենք բարձր տեխնոլոգիաների մշակման ուղղությամբ, որոնք մեզ լիովին անկախ կդարձնեն։ Արդեն սկսել ենք նրանց հետ համատեղ աշխատել խելացի և անօդաչու համակարգերի մշակման ուղղությամբ»։
Բայրաքթարն ընդգծել է, որ այժմ համաշխարհային օրակարգում է արհեստական բանականությամբ հագեցած «խելացի զենքի» նոր սերունդը, և Թուրքիան զարգանում է այդ ոլորտում: