Ոստիկանության զորքերի և Կապանի բաժնի ծառայողները հուլիսի 26-ին համատեղ շրջիկ ծառայություն իրականացնելիս ժամը 00:20-ին Կապան-Ճակատեն ճանապարհին կանգնեցրել են «ՈՒԱԶ» մակնիշի մի մեքենա, որի թափքում հայտնաբերվել է շուրջ 2 խմ փայտանյութ: 27-ամյա վարորդը փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ Ճակատեն բնակավայրի անտառային հատվածից ապօրինի հատել է ծառեր: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
«ՈՒԱԶ»-ը տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն: