ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները դեռ համաձայնության չեն եկել ուկրաինացի օդաչուներին F-16 կործանիչներ շահագործելու պատրաստման ծրագրի շուրջ, հայտնում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ առաջարկներից մեկի, նախատեսվում է ուկրաինացի օդաչուներին ԱՄՆ ուղարկել կամ ԱՄՆ ռազմական հրահանգիչների ուղարկել Եվրոպա՝ Ուկրաինայից դուրս որևէ տեղ, ամենայն հավանականությամբ՝ Ռումինիայում և Դանիայում մարզելու համար, ասվում է զեկույցում:
Պարբերականը հիշեցնում է, որ F-16-ով թռչելու ուսուցումը չի կարող սկսվել այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ պետքարտուղարությունը չի հաստատել այս նախագծի համար ուսումնական սարքերի և թռիչքի սիմուլյատորների հատկացումը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ Վաշինգտոնը եվրոպական երկրներին պաշտոնական թույլտվություն կտա F-16-ով ուկրաինացի օդաչուներին պատրաստելու համար։
Թեև Դանիան և Նիդերլանդները գլխավորում են 11 պետություններից կազմված կոալիցիան՝ հաջակցություն ուկրաինական զինված ուժերի վերապատրաստման, ոչ մի երկիր դեռ հրապարակայնորեն չի պարտավորվել Կիևին ինքնաթիռներ տրամադրել:
Մինչդեռ հուլիսի սկզբին Financial Times-ը հայտնել էր, որ արևմտյան 11 երկրների խումբն օգոստոսից կսկսի ուկրաինացի օդաչուներին վարժեցնել F-16 կործանիչներով թռիչքներ իրականացնելու համար: