Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունը Թվիթերի միկրոբլոգում գրառում է արել առաքելության գործունեության մասին:
«Այսօր Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը մեր դիտորդների հետ ուշադիր հետևում է Հայաստանից Լաչինի միջանցքի մուտք տանող ճանապարհին տեղի ունեցող զարգացումներին՝ ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ առաջին ձեռքից և հավաստի տեղեկատվություններ ստանալու համար»: