Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը հայտարարել է, որ Կիևը կշարունակի հարվածներ հասցնել Ղրիմի կամրջին:
«Այդ բոլոր թիրախները պաշտոնական թիրախներ են, քանի որ դա կնվազեցնի նրանց մարտունակությունը մեր դեմ և կօգնի փրկել ուկրաինացիների կյանքը»,- ասել է Ռեզնիկովը CNN-ի հետ հարցազրույցում:
Հարցին, թե արդյոք Ուկրաինայի նպատակն է ընդմիշտ շարքից հանե՞լ կամուրջը, Ռեզնիկովը պատասխանել է. «Դա նորմալ մարտավարություն է՝ ոչնչացնել թշնամու լոգիստիկ գծերը՝ ավելի շատ զինամթերք ձեռք բերելու, ավելի շատ վառելիք ստանալու, ավելի շատ սնունդ ստանալու և այլ հնարավորություններից զրկելու համար։ Ահա թե ինչու մենք կօգտագործենք այդ մարտավարությունը նրանց դեմ»։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ասպենի անվտանգության համաժողովում Ղրիմի կամուրջը անվանել էր «թիրախ, որը պետք է չեզոքացվի»: