Մոսկվան և Անկարան ծրագրում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա, սակայն հստակ ժամկետների մասին դեռ չեն պայմանավորվել։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը:
«Հիշատակվել է օգոստոսը, նշվել են նաև այլ տարբերակներ, բայց մենք դեռ այդ աշխատանքը չենք սկսել, թեև նկատի ունենք, որ մեր նախագահն Էրդողանին խոստացել է գալ Թուրքիա»,- ասել է Ուշակովը։