Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Նշվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Սպասվում է Լավրովի հանդիպումը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, ինչպես նաև եռակողմ ձևաչափով հանդիպումը։