ԱՄՆ-ը ուշադիր հետևում է Ադրբեջանում ընդդիմադիր գործիչ Քուբադ Իբադօղլուի ձերբակալությանը։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը։
«Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի խթանմանը: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին՝ պաշտպանել իր քաղաքացիների, այդ թվում՝ Քուբադ Իբադօղլուի մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները՝ այդ երկրի Սահմանադրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան»,- նշել է Միլերը: