Հունաստանի Էվբեյ կղզու Պլատանիստոս և Կարիստոս բնակավայրերում Canadair տիպի հրշեջ ինքնաթիռ է կործանվել անտառային հրդեհը մարելու ժամանակ՝ հայտնել է Հունաստանի հանրային հեռուստաընկերությունը։
«Այժմ անկման վայրի վրայով ուղղաթիռ է թռչում՝ պարզելու դեպքի հանգամանքները»,- հայտնել է հեռուստաալիքը։
Canadair CL215-ի կործանման վայր են ուղարկվել նաև ոստիկաններ։ «Էթնոս» թերթի տեղեկություններով՝ ինքնաթիռը հունական է, այն վարել են երկու օդաչուներ, նրանցից մեկն ընդամենը 26 տարեկան է: Canadair-ը կորել է ռադարներից և նկատվել է պարեկային ուղղաթիռի կողմից։