ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԼՂ-ից մի կնոջ հարցի, թե այնտեղ սով է, իսկ Հայաստանում վարչապետի տիկինն իր բակի բարիքներն է ցուցադրում՝ նկատի ունենալով վերջերս Աննա Հակոբյանի Ֆեյսբուքի հրապարակումներից մեկը, որում նա բակում աճեցրած բանջարեղենով կերակրատեսակ էր պատրաստել:
«Կինս ուտելիք է ցույց տվել: Հիմա գնանք հետ. ի՞նչ ուտելիք է ցույց տվել. լոլիկ՝ մեր բակում աճած, բամիա՝ մեր բակում աճած, սմբուկ՝ մեր բակում աճած: Հիմա ինչ-որ մեկն ուզում է ասել, որ հուլիսին Ղարաբաղում պոմիդոր չկա՞, բադրջան չկա՞, բամիա չկա՞: Իսկ ինչո՞ւ չկա: Կներե՛ք:
Բամիան, որ աճել է, դրա վրա ո՛չ բենզին ենք ծախսել, ո՛չ սոլյարկա ենք ծախսել: Այսօր, կներեք, ցանկացած բակում՝ ցանկացած հողի վրա, պետք է այդ ամեն ինչը լինի: Ինչի՞ չկա: Կամ ո՞նց կարող է չլինել: Գոնե ՀՀ կառավարությունը, այդ թվում՝ վերջին շրջանում, բավարար միջոցներ է ձեռնարկել, որպեսզի գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնեն»,- ասաց Փաշինյանը: