Ընդդիմության մեղադրանքներն իմ հասցեին մեկը մյուսին չեզոքացնում են՝ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ իրեն մեկ մեղադրում են հողեր տալու, մեկ՝ դրանք չտալու համար:
«Դրա համար եմ ես մինչև հիմա վարչապետ»,- ասել է Փաշինյանը, նշել՝ պարզ լուծումների գնալու գայթակղությունն ուղիղ ճանապարհ է դեպի պետականության անկում:
Նա մեկնաբանել է նաև ընդդիմադիրների մեղադրանքները, թե քննարկվող փաստաթղթի գաղտնիության պատճառն այն է, որ այն խիստ հակահայկական է:
Փաշինյանը հիշեցրել է, որ խորհրդարանական ընդդիմությանն այդ փաստաթղթին ԱԳՆ-ում ծանոթանալու հնարավորություն է տրվել, բայց նրանք չեն օգտվել այդ հնարավորությունից: