«Մեր երկրների միջև առկա դիվանագիտական ամուր ու բարձր մակարդակի կապերը լավ հնարավորություն են փոխգործակցությունը նոր աստիճանի հասցնելու նաև առողջապահական ոլորտում»-, ողջունելով Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային` նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նախարարն ու դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը` կարևորելով բժշկական տուրիզմի և դեղագործական ոլորտներում զարգացման հնարավորությունները: